Սերգեյ Կորոլյով

Սերգեյ Կորոլյով (ռուս.՝ Сергей Павлович Королёвդեկտեմբերի 30 1906 (հունվարի 12 1907)ԺիտոմիրՎոլինիայի նահանգՌուսական կայսրություն — հունվարի 14, 1966ՄոսկվաՌԽՖՍՀԽՍՀՄ, ուկրաինացի գիտնական, հրթիռաշինության և տիեզերագնացության բնագավառի մասնագետ, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր։ Նրա գլխավորությամբ ստեղծված հրթիռներով է իրականացվել մարդու առաջին տիեզերական թռիչքը։

Կորոլյովը 1929 թվականին ավարտել է Մոսկվայի Բարձրագույն տեխնիկական ուսումնարանը և Մոսկվայի օդաչուների դպրոցը։ 1930 թվականին աշխատել է Ավիացիայի կենտրոնական պետական ինստիտուտում, որտեղ ստեղծել է սկավառակների մի շարք մոդելներ, («Կոկտեբել», «Կարմիր աստղ» և այլն)։ Ծանոթանալով Կ. Ցիոլկովսկու աշխատանքներին՝ Կորոլյովը տարվել է հրթիռային թռչող ապարատներ ստեղծելու գաղափարով և 1932 թվականին նշանակվել է ռեակտիվ շարժման ուսումնասիրման խմբի պետ, որտեղ նրա ղեկավարությամբ ստեղծվել են խորհրդային առաջին հրթիռները։ 1946 թ. Կորոլյովը ԽՍՀՄ հրթիռատիեզերական համակարգերի գլխավոր կոնստրուկտորն էր և նրա գլխավորությամբ ձևավորվել է այդ երկրի գործնական տիեզերագնացությունը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են բալստիկ, երկրաֆիզիկական, տանող հրթիռներ և «Վոստոկ» ու «Վոսխոդ» ղեկավարվող տիեզերանավերը, որոնցով իրագործվել են մարդու առաջին տիեզերական թռիչքը և բաց տիեզերք դուրս գալը։ 1957 թ. օգոստոսի 21-ին նրա ղեկավարությամբ թողարկվեց առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ «Ռ-7»։ Կորոլյովի ղեկավարությամբ ստեղծվել են նաև Երկրի «Էլեկտրոն» և «Մոլնիա–1» սերիաների արհեստական, «Կոսմոս» շարքի արբանյակները, «Զոնդ» միջմոլորակային ինքնաշխատ առաջին կայանները։ Նա ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս։ Ռուսաստանում ներկայումս գործում է Կորոլյովի անվան կոնստրուկտորական բյուրոն։

Կոնստանտին Ցիոլկովսկի

Կենսագրություն

Ցիոլկովսկին իր կյանքի մեծ մասն ապրել է Կալուգայի ծայրամասում, փայտե տնակում, Մոսկվայից մոտ 200 կմ հարավ։ Նա իր բնույթով ճգնավոր էր, և իր համաքաղաքացիներին թվում էր տարօրինակ և արտառոց։ Հիմնադրել է տիեզերական հրթիռները։ Ռուսական տիեզերագնացության հիմնադիր ներկայացուցիչներից է։ Հիմնական գիտական աշխատանքները վերաբերվում են տիրզերագնացությանը, հրթիռաշինությանը։ Կոնստանտին Էդուարդ Ցիալկովսկին ծնվել է 1857 թ.սեպտեմբերի 17․՝ Ռյազանի շրջանում։ Նրա անունը Ցիոլկովսկի տոհմում նոր էր և ծնողները նրան անվանել էին մկրտող քահանայի անունով։ Ինը տարեկանում Կոստյան սահնակով սահելուց մրսեց և լրջորեն հիվանդացավ։ Ծանր հիվանդության հետևանքով երեխան երբեմն կորցնում էր լսողությունը։ Հետագայում նա այդ շրջանը համարեց իր կյանքի ամենածանր ժամանակաշրջանը։ Այդ ժամանակվանից Կոստյան սկսեց վարպետություն ցուցաբերել. «Ինձ դուր էր գալիս պատրաստել սահնակներ, ժամացույցներ, տնակներ թղթերից և ստվարաթղթից և զմռսում էի նրանց»,-գրում է Ցիալկովսկին ավելի ուշ։ 1869 թ. Կոստյան իր փոքր եղբոր հետ ընդունվեց գիմնազիայի առաջին դասարան։ Կրթությունը տրվում էր մեծ ջանքերով, առարկաները բավականին շատ էին, իսկ դասավանդողները շատ խիստ։ Խանգարում էր նաև խլությունը. «Ուսուցիչները համարյա չէին լսում արտասանած բառեռը, կամ լսում էին միայն վերջին վանկերը»։ Հենց այդ տարում տեղի ունեցավ ցավալի իրադարձություն, մահացավ մեծ եղբայրը՝ Դմիտրին։ Այս մահը ցնցեց ողջ ընտանիքին, հատկապես մորը՝ Մարիա Իվանովնային։ Իսկ 1870 թ. հանկարծամահ եղավ մայրը։ Այդ ցավալի իրադարձությունների ազդեցությունը անմիջավեց նկատվեց, գնալով տղան սկսեց ավելի ու ավելի վատ սովորել։ Իր չարաճճիությունների հետևանքով նա բազմակի անգամ ենթարկվում էր նկատողությունների։ Երկրորդ տարում նույնիսկ մնաց նույն դասարանում, իսկ երրորդ դասարանից տրվեց հեռացում հետևյալ բնութագրմամբ՝ «․․․Տեխնիկական ուսումնարան ընդունվելու համար»։ Այդ ժամանակ Կոստյան ձեռնամուխ է լինում գիտական և տեխնիկական գործունեության։ Նա ինքն իրեն պատրաստում է աստղադիտական գործիք, տնական էլեկտրական խառատային հաստոց, ինքնաշարժ սայլակներ։

Առաջին գիտական աշխատանքները

Ցիոլկովսկու ամենաառաջին աշխատանքը վերաբերվում է մեխանիկային և կենսաբանությունը։ Այդ աշխատանքներում նա ներկայացրեց իր վատատեսկական հայացքները, մաթեմատիկորեն փորձեց ներկայացնել մարդկային կյանքի ամիմաստությունը։ Նա այդ հոդվածը ուղարկեց «Ռուսկական միտք» ամսագրին, բայց այն չհրատարակեցին և ոչ էլ հոդվածը ետ ուղարկեցին, և նա սկսեց աշխատել ուրիշ նյութերի վրա։ 1881 թ. նա գրեց իր առաջին երկար գիտական աշխատանքը՝ «Գազերի տեսություն»-ը, այնուհետև սկսեց փնտրել հիմքեր գազերի կինետիկ տեսության համար։ Դրա մասին նա ստացավ պատասխան Մենդելեևից-սա նորություն չէ, որովհետև գազերի տեսությունը հայտնի և բաց է արդեն 25 տարի։ Իհարկե այդ փաստը տհաճ էր Ցիալկովսկու համար, որի պատճառը հիմնականում նրա անտեղյակություններ էր ժամանակակից գիտական գրականությանը։ Չնայած անհաջողությանը, նա շարունակում էր հետազոտությունները։ Երկրորդ գիտական աշխատանքը հանդիսացավ 1882 թ. լույս տեսած հոդվածը «Օրգամիզմի նման փոփոխվող մեխանիկա»։: Դրանից հետո եղան շարունակական հոդվածներ, որոնք ունեցան բազմաթիվ հաջողություւներ։

10 հետաքրքիր փաստեր

  1. Մեր աչքերը չէն մեծանում, այլ մնում են նույնը, բայց ականջները և քիթը միշտ աճում են։
  2. Առավոտներով մարդու հասակը 8մմ-ով երկարում է, իսկ երեկոյան նորից լինում է նույնը։
  3. Միջինում մարդը ասում է 4800 բառ 24 ժամում։
  4. 1% մարդիկ կարող են տեսնել ուլտրա կարմիր ճառագայթը և 1%-ը կարող տեսնել ուլտրա մանուշակագույն ճառագայթը։
  5. Մարդու բերանում կա ավելի քան 40000 բակտերիա։
  6. Մենք ասում ենք միջինում 123․205․750 բառ մեր կյանքում։
  7. Մարդու ոսկորը 5 անգամ ավելի պինդ է քան պողպատը։
  8. Անհնար է փռշտալ բաց աչքերով։
  9. Մարդու մկաններից ամենաուժեղ մկանը դա լեզուն է։
  10. Մարդու մեջ կա 2000 համային ընկալիչներ։

10 հետաքրքիր փաստեր կենդանիների մասին

1. Կարիճը լոսավորվում է մթության մեջ։

2. Ճնճղուկները կարողանում են խմել աղի ջուրը։

3․ Կարմիր պանդաները օգտագործում են իրենց պոչը վերմկի տեղ։

4. Միակ շունը, որի լեզուն վարդագույն չէ, դա “չաու չաու”-ն է։

5. Օձը հաճախ իր կյանքում փոխում է իր կաշին։

6․ Ի տարբերություն ցամաքային կրիաներից, ծովային կրիաները չեն մցնում իրենց գլուխը պածյանի մեջ։

8. Եթե առյուծն ու սպիտակ արջը կռվեն կհաղթի սպիտակ արջը։

7. Էմուները չեն կարողանում հետ քայլել։

9. Մկների մոտ ավելիշատ ուսկոր կա, քան մարդու մոտ։ Մոտավորապես 230 հատ, իսկ մարդու մոտ 206։.

10․ Միջինում հավը ածում է 190 ձու մեկ տարում։

 

Քիմիա

Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է խիստ որոշակի հատկություններով,կառուցվածքով,զանգվածով օժտված:Նյութերը բաժանվում են`պարզ և բարդի:

Պարզ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից:

Բարդ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են երկու կամ ավելի տարրի ատոմներից:

Տարրը որոշակի ատոմների տեսակ է:

Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչմետաղների:

Մետաղները, բացի սնդիկից պինդ են,պլաստիկ են,ունեն մետաղական փայլ,ունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,արտաքին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար կորցնում են էլեկտրոնները առաջացնելով դրական իոններ:

Ոչմետաղները, եթե պինդ են փխրուն են,մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են,չունեն փայլ,չունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,չունեն մետաղական փայլ,վերջին շերտում ունեն չորսից շատ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար ընդունուն են էլեկտրոններ առաջացնելով բացասական իոններ:

Բարդ նյութերը բաժանվում են`օքսիդների,թթուների,հիմքերի և աղերի:

Օքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են երկու տարրի ատոմներից,որոնցից մեկը թթվածինն է:

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:

Աղեր են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազվված են մետաղի ատոմներից և թթվային մնացորդից:

Հիմքեր են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են մետաղի ատոմներից և հիդրօսո խմբերից:

Թթուները`

HCl-աղաթթու-քլորիդ

HNO3-ազատակսն թթու,նիտրատ

H2SO4-ծծմբական թթու,սուլֆատ

H2CO3-ածխաթթու,կարբոնատ

H2SiO3-սիլիկաթթու,սիլիկատ

H3PO4-ֆոսֆորական թթու,ֆոսֆատ

Լրացուցիչ առաջադրանքներ

1.Առանձնացնել տրված նյութերը`Fe,SO2,HCl,NaCl,BaO,P,Ba(OH)2,Al,H2CO3,Al2O3,Al(OH)3,H2SO4,Fe2O3,HNO3,KNO3,CaCO3,CaO,S,Cl2,MgO,Mg(NO3)2   աղյուսակում և անվանում`

Մետաղներ Ոչմետաղներ Օքսիդ Թթու Հիմք Աղ
Fe,SO2
BaO
Ba(OH)2
H2CO3
Al2O3
Al(OH)3

2.Կազմել հետևյալ աղերի բանաձևերը`

Կալիումի կարբոնատ՝K2CO3

Մագնեզիումի ֆոսֆատ՝

Ալյումինի սուլֆատ՝Al2O3

Բարիումի սիլիկատ՝

Երկաթի(ii) ֆոսֆատ՝

Երկաթի (iii)սուլֆատ՝

Ցինկի քլորիդ՝

Կալցիումի ֆոսֆատ՝

Մագնեզիումի նիտրատ՝

3.Լրացրեք բաց թողնված բառերը

Օքսիներ են կոչվում այն բարդ նյութերի,որոնք կազմված են երկու տարրի ատոմներից,որոնցից մեկը   թթվածին   է,որտեղ նրա օքսիդացման աստիճանն` ……   :

Թթուները այն բարդ  նյութերն են,որոնք կազմված են ջրածնի  ատոմներից և թթվային մնացորդներից:

Հիմքեր են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են մետաղի ատոմներից և հիդրոսօ խմբերից:

4.Որոշեք օքսիդացման աստիճանը հետևյալ օքսիդներում  և անվանել` N2O,MgO,Fe2O3,MnO2,Cl2O7,P2O3,SO3,SO2,K2O,FeO:

Ցանկապատի մասին

Ցանկապատը չունի լավ կողմեր։ Միակ ցանկապատը, որը կարող է լավ կողմ ունենալ, դա շատ մեծ ցանկապատն է, քանի որ կլինի անվտանգ ներսում, բայց այդպիսի ցանկապատեր լինում են բանտերում և երեխաները իրենց շատ ճնշված կզգայն, և տպավորություն կլինի, որ մարդ բանտում է գտնվում։ Մեր դպրոցը չունի ցանկապատ և ես ինձ ազատ եմ զգում։ ինչպես ասեցի հիմնական վատ կողմն է այն, որ մարդն իրեն զգում է ճնշված, որը կարող է շատ վատ ազդել մարդու վրա։ Դպրոցի, կամ մանկապարտեզի համար ցանկապատ պետք չէ։

<<Քայլ արա մերժի ցանկապատին>>

Ստամոքսի համը

  • աշխատանք բառարանով —
    Անոսր-ցանցառ, ոչ խիտ
    Վսեմություն-վեհություն, բարձրություն
    Քամահրել-արհամարել
    Տիղմ-հանքային կամ օրգանական նյութերից առաջացած կպչուն նստվածք
    Ճիրան-մագիլ, ճանկ
    Լերկ-մազից զուրկ
    Անվրդով-հանգիստ, հանդարտ, խաղաղ
    Լայնատարած-ընդարձակ, լայնածավալ
    Հափրացնել-հագեցնելով զզվեցնել՝ զզվանք պատճառել
    Լեշացած-սատկած

Շարունակել կարդալ

Նյուտոնի երեք օրենքները

Դասեր8,9,10

Դինամիկա: Ներածություն:Նյուտոնի առաջի օրենք:Նյուտոնի երկրորդ օրենք:Նյուտոնի երրորդ օրենք:

Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր

1.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղաձիգ հավսարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմինների չեն ազդում կամ դրանց ազդեցությունները հավասարակշռված են։

2.Բերել Նյուտոնի առաջի օրենքը հաստատող օրինակներ

Օրինակ, որ ուժաչափի վրա կախված առարկան չի շարժվում ծանրության և զսպանակի առաձգականության ուժի համազորի զրոյի շնորհիվ։ Կամ որ մեքենան շարժվում է քարշի ուժի, օդի և շփման ուժի հակասության շնորհիվ։

3.ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ

Մարմինը շարժվում է ուղղագիծ հավասարաչափ, որովհետև նրանց վրա ազդող ուժերը իրար համակշռում են։

4.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է:մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:

Այդ դեպքում մարմինը գտնվում է դադարի վիճակում։

5.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

Մարմնի արագության փոփոխության պատճառը իր վրա ազդող այլ մարմիններն են կամ ուժերը։

6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական՝ մարմնի զարգվածին։ a=F/m ևF=am։

7.Որ դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

Մարմինը շարժվում է արագացմամբ, երբ որ նրա վրա ազդող ուժերը չեն հավասարակշռում։

8.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ

Օրինակ որ սայլակը հրում ենք, զպանակից բեռը վեր բարձրացնելը և այլն։

9.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։ F1=-F2

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ.13-էջ20-ըև էջ23-ից էջ36-ը

Լրացուցիչ առաջադրանք

Պատրաստեք տեսանյութ՝ ձեր շրջապատում,առօրյայում հանդիպած հավասարաչափ,անհավասարաչափ,շրջանագծային,հավասարաչափ արագացող  շարժումների վերաբերյալ:

Արքիմեդ

Արքիմեդես (հայերենում ընդունված է նաև անվան Արքիմեդ ձևը, Ἀρχιμήδηςմ. թ. ա. 287ՍիրակուսեՍիցիլիաՍիցիլիաԻտալիա — մոտ. մ. թ. ա. 212ՍիրակուզաLibero consorzio comunale di SiracusaՍիցիլիաԻտալիա), նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ։ Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի։ Ֆիզիկայում նրա հայտնագործությունների թվում են հիդրոստատիկան, ստատիկան և լծակի սկզբունքի բացատրությունը։ Նրան են վերագրում նորարարական մեքենաների նախագծումը, այդ թվում՝ պարուրակ պոմպը, որը կրում է նրա անունը։ Ժամանակակից փորձերը ցույց են տվել, որ Արքիմեդեսի նախագծած մեքենաները ընդունակ են ջրից բարձրացնել հարձակվող նավերը և վառել նավերը՝ օգտագործելով հայելիների շարքը։ Ընդհանուր առմամբ, Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի մեծագույն մաթեմատիկոս և բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը:

Արքիմեդեսն անվերջ փոքրերի և մոտարկման մեթոդը կիրառել է մի շարք երկրաչափական թեորեմների դուրս բերման և ապացուցման համար, ներառյալ շրջանի մակերեսի գնդի մակերևույթի և ծավալի և պարաբոլայից ներքև մակերեսի հաշվումը, կանխատեսել է ժամանակակից հաշիվը և մաթեմատիկական անալիզը։

Նրա այլ մաթեմատիկական ձեռքբերումները ներառում են պի թվի ճշգրիտ մոտարկումը, Արքիմեդեսի պարուրակի սահմանումն ու ստեղծումը և շատ մեծ թվերը ներկայացնելու համար ստեղծած աստիճան բարձրացնելու համակարգը։ Նա առաջիններից էր, որը մաթեմատիկան կիրառել է ֆիզիկական երևույթների վրա, հիմնել հիդրոստատիկան և ստատիկան՝ ներառյալ լծակի սկզբունքի բացատրությունը։ Նրան են վերագրում նորարական մեքենաների, ինչպիսիք են Արքիմեդեսի պարուրակը, պատերազմի պաշտպանական մեքենայի նախագծումը. վերջինս կառուցել է իր հայրենի Սիրակուզան հարձակումներից պաշտպանելու համար։

Արքիմեդեսը մահացել է Սիրակուզայի պաշարման ժամանակ (մ․ թ․ ա. 214-212)․ սպանվել է հռոմեացի զինվորի կողմից՝ չնայած հրամայված է եղել նրան ձեռք չտալ։ Ցիցերոնը նկարագրել է Արքիմեդեսի գերեզմանը, որի վրա դրվել է գունդ և գլան, որոնք Արքիմեդեսը խնդրել է տեղադրել իր գերեզմանի վրա՝ ներկայացնելու իր մաթեմատիկական հայտնագործությունները։

Ի տարբերություն Արքիմեդեսի հայտնագործությունների, նրա գրառումները հին դարերում քիչ են հայտնի եղել։ Ալեքսանդրիայի մաթեմատիկոսները կարդացել և մեջբերել են նրան, բայց նրա գրառումների առաջին համապարփակ ժողովածուն կազմել է Իսիդոր Միլետացին Բյուզանդական Կոնստանդնուպոլսում, մինչդեռ Արքիմեդեսի գործերի վերաբերյալ մեկնաբանությունները գրվել են մեր թվարկության վեցերորդ դարում՝ այն բացելով լայն հասարակության համար։ Արքիմեդեսի գրառումների մի քանի օրինակ պահպանվել է միջին դարերից, որոնք Վերածննդի ժամանակաշրջանի գիտնականների համար գիտական գաղափարների ազդեցիկ աղբյուր են եղել, մինչդեռ 1906 թվականի նրա անհայտ գործերի հայտնաբերումը Արքիմեդեսի պալիմպսեսթում նոր պատկերացում է տվել, թե մաթեմատիկական արդյունքները նա ինչպես է ստացել։