Հայոց լեզու / Գրականություն. Հաշվետվություն — հոկտեմբեր

Անհատական նախագծի հղումը
Աշխատում ենք նախագծերով. «Թարգմանչական աշխատանքը, որպես լեզվի զարգացման գործիք…»

Հայոց լեզու

Դնել բոլոր հղումները.

Ձեր ինքնագնահատականը՝ հիմնավորմամբ։

Գրականություն

Դնել բոլոր հղումները։

Ձեր ինքնագնահատականը՝ հիմնավորմամբ։

Հայոց լեզու | 17.10.2023

Վերհիշեք ուղղակի խոսքի փոխակերպումը անուղղակի խոսքի։
Ուղղակի խոսքը վերածեք անուղղակի խոսքի։

  • -Պատրաստվեք գնալու-դիմելով մեզ` ասաց տանտերը,-ձեր կառքն արդեն պատրաստ սպասում է մեր իջևանատան բակում:
    Դիմելով մեզ՝ տանտերը ասաց, որպեսզի պատրաստվենք գնալու, մեր կառքն արդեն պատրաստ սպասում է մեր իջևանատան բակում։
  • -Թշնամին ձեզ հետ հաշտության կգնա միայն այն ժամանակ, երբ դուք նրան մի լավ ջարդ տաք-ասաց բանախոսը:
    Բանախոսը ասաց, որ թշնամին մեզ հետ հաշտության կգա միայն այն ժամանակ, երբ մենք նրան մի լավ ջարդ տանք։
  • -Դուք պետք է համոզեք նրան,-ասաց ինձ Լևոնը.- նրանք ինձ չեն հավատում, բայց Ձեզ կհավատան:
    Լևոնը ինձ ասաց, որ մենք պետք է համոզենք նրան, որովհետև նրանք իրեն չեն հավատում, բայց մեզ կհավատան։
  • Դասամիջոցին պրոֆեսորը մոտեցավ ինձ և ասաց.
    -Լավ կլինի, որ կարդաս իմ հողվածը. այնտեղ օգտակար նյութ կգտնես:
    Դասամիջոցին պրոֆեսորը մոտեցավ ինձ և ասաց, որ լավ կլինի, եթե կարդամ իր հոդվածը, քանի որ այնտեղ օգտակար նյութ կգտնեմ։
  • -Դու այնպես ես խոսում, կարծես մենք երեկ ենք ծանոթացել,-հանդիմանում էր Հրանտը Աշոտին:
    Հրանտը հանդիմանում էր Աշոտին, թե նա այնպես է խոսում, կարծես իրենք երեկ են ծանոթացել։
  • -Նկատի՛ունեցիր, որ ակադեմիական թատրոնն արդեն բեմադրել է իմ պիեսը,- ակնոցն ուղղելով՝ ասաց երիտասարդը:
    Երիտասարդը, ակնոցն ուղղելով, ասաց, որ նկատի ունենան, որ ակադեմիական թատրոնն արդեն բեմադրել է իր պիեսը։
  • -Ես տեսնում եմ,- ասաց Աստղիկը երիտասարդին,- դու նույնիակ մեր թաղը կարգին չես ճանաչում:
    Աստղիկը ասաց երիտասարդին, որ ինքը տեսնում է, որ նա նույիսկ իր թաղը կարգին չի ճանաչում։
  • — Կարդալ չգիտեմ, զորավա՛ր,- մեղավոր ձայնով ասաց շինականը,- բայց գիտեմ, որ այդ գրքի մեջ մեր պատմությունն է:
    Շինականը մեղավոր ձայնով ասաց զորավարին, որ կարդալ չգիտի, բայց գիտի, որ այդ գրքի մեջ իրենց պատմությունն է։

Անուղղակի խոսքը վերածեք ուղղակի խոսքի։

  • Զրուցակիցս ասաց ինձ, որ եթե իրենցից որևէ մեկը ցանկանար պատասխանել իմ հարցին, ապա ես կիմանային անողոք ճշմարտությունը:
    — Եթե մեզնից որևէ մեկը ցանկանար պատասխանել քո հարցին, ապա դու կիմանայիր անողոք ճշմարտությունը, — ասաց զրուցակիցս ինձ։
  • Սևամորթը, ի զարմանս նրանց, մաքուր հայերենով ասաց, որ իր մայրը հայուհի է:
    — Իմ մայրը հայուհի է, — ի զարմանս նրանց, մաքուր հայերենով ասաց սևամորթը։
  • Հայրը որդուն հարցրեց, թե երբ իրենք Բեյրութում էին, նա հասցրեց արդյոք ծանոթանալ Վահանի հետ:
    — Երբ դուք Բեյրութում էիք, դու հասցրեցի՞ր ծանոթանալ Վահանի հետ, — հարցրեց հայրը որդուն։
  • Զորավարը մտասույզ ասաց, որ ինքը չի սիրում, որ մարդ կռվի է գնում մեռնելու համար:
    — Ես չեմ սիրում, որ մարդ կռվի է գնում մեռնելու համար, — մտասույզ ասաց զորավարը։

Կետադրիր նախադասությունները։

ա/Դեռ մանկուց շատ էի սիրում գնալ մի զամբյուղագործի մոտ, որ ապրում էր մեր քաղաքում, և դիտել՝ ինչպես է հյուսում ու ես շատ ժամանակ չանցած կարծես գլխի ընկա՝ ոնց են հյուսում և իմ ուժերի չափով օգնում էի նրան: Հիմա, մենությանս մեջ, որոշեցի զամբյուղ գործել: Գալով ամառանոցս կտրեցի ամենաբարակ ճյուղերը՝ համոզվելով, որ պիտանի են գործիս, և ասեմ, որ երկար որոնելու հարկ չեղավ նուրբ ընձյուղներ․ շրջակայքում հեշտ էր գտնել: Անմիջապես գործի անցա:

բ/Ապա Մուշեղը՝ Վասակի որդին, Մեծ Հայքի քաջակորով սպարապետը, հայ բարձրաշխարհիկ ազնվականներից ընտրեց քառասուն հազար թրծված մարդիկ՝ միաբան և միակամ ընտիր և հավատարիմ, պատրաստեց նրանց համար երիվարներ զենք և ուտեստ ու բանակեց Ստրպատականի կողմերում՝ Հայոց աշխարհը անագորույն թշնամու ոտնձգություններից պաշտպանելու:

գ/ Հակասական կցկտուր էին նախարարների մասին լուրերը, և կասկածն ու վարանքը խեղդում էին
Հովսեփ կաթողիկոսին: Հոգեհույզ սրտմաշուք էր ապրում Վեհափառը և նա փութագնաց սուրհանդակներ առաքեց երկրում մնացած նախարարներին խստագույնս պատվիրելով՝ անմիջապես գալ Արտաշատ: Մայրաքաղաքը լռել էր քաշվելով իր մեջ և իր տխուր օրվա վերջին ժամերն էր ապրում: Ատոմ նախարարը թիկնապահների հետ քաղաքադռնից ներս մտավ և նժույգին խթանելով մոտեցավ կաթողիկոսի նստավայրին: Թիկնօթոցից վեր կենալով, կաթողիկոսը բարեհամբույր դիմավորեց իշխանին, որը փոքր-ինչ շառագունեց և նրա աջն առնելով մնաց կանգնած:

49. 4)

1.2)

Կարդացեք՝ պարզ համառոտ նախադասություններ

3. 6)

Դասավորիր նախադասությունները ճիշտ հերթականությամբ։

2․ 3)
3. 1)

Կատարիր շարահյուսական և ձևաբանական վերլուծություն։

Անցորդները քիչ էին։ Տուն գնաց վերջին շենքի բնակիչը, լսվեցին նրա ոտնաձայները սալահատակին և քիչ հետո դրանք խշրտացին նոր, կարմիր շենքերի առջեւ ձգվող արահետի խարամի վրա։ Մի ժամանակ այդտեղ դաշտ էր, ուր նրանք ամեն երեկո խաղում էին ուրիշ երեխաների հետ

Քարտը։ Մարսել Էմե

Ինձ համար պատմվածքի գրելաոճը գրավիչ էր, հետաքրքիր, այդպիսի գրության կերպի միջոցով թեթեւ ընթերցվեց։ Իսկ ինչ վերաբերվում է ստեղծագործության գաղափարային կողմին, այստեղ նկարագրված էր իրական արժեքների եւ “ոչ իրականների” հակասությունները։ Գաղափարն թաքնված էր հենց այդ հակասությունների մեջ, որ իմաստության ու առհասարակ, մտավորականության պակասը մեր հասարակությունում գնալով սաստկանում է, մենք էլ ինքնակամ ազատվում ենք այդ կարեւոր խնդիրներից չմտածելով էլ դրա հետեւանքների մասին, որոնք թողնում են աղետալի արդյունք։

Շարունակել կարդալ

The Green Book

Movie that I recently watched is The Green Book which is about a famous afroamerican pianist Dr. Shirley and his white driver back in the days when racism was everywere and it was acceptable by both the governemt and the society. As we all know so called “Green book” shows places that afroamericans can visit. Dr. Shirley preformed on the biggest stages, but still after preformance he couldent stay at the same place and eat something. The hole movie is about how stupid was the society was. I wouldn’t want to spoil anything if some people want to watch it. Long story short, the move is great and if people want to get a better understanding of racism in the past, this would fit perfectly.

Հայոց լեզու/Գրականություն. Հաշվետվություն — սեպտեմբեր

Նախագծեր․ 02․09-06․09
Անհատական նախագծի հղումը
Աշխատում ենք նախագծերով. «Թարգմանչական աշխատանքը, որպես լեզվի զարգացման գործիք…»

Հայոց լեզու

Դնել բոլոր հղումները.

Ձեր ինքնագնահատականը՝ հիմնավորմամբ։
8, քանի որ կատարել եմ բոլոր առաջադրանքները, սակայն նախագծերից կատարել եմ միայն թարգմանություններ։

Գրականություն
Դնել բոլոր հղումները։

Ձեր ինքնագնահատականը՝ հիմնավորմամբ։
9, քանի որ կատարել եմ բոլոր առաջադրանքները, կարդացել եմ բոլոր ստեղծագործույունները՝ պատրաստ լինելով դասերին և որոշ չափով մասնակցել եմ դասարանական քննարկումներին։

Պատմություն | Հոկտեմբերի 2-6

Հոկտեմբերի 2-6
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 12․
 Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը /էջ 160-175/
Թեմա 13․ Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում /էջ 176-182/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Շարունակել կարդալ

Հայոց լեզու | 28.09.2023

  1. Կարդալ շարադրությունները։
  2. Կարդալ թարգմանությունները։

Կարդացե՛ք՝ խնդիրներ և պարագաներ

Ընդգծված բառերը նախադասության ի՞նչ անդամներ են։
Ո՞ր նախադասության մեջ անջատման անուղղակի խնդիր կա:

1) Ցավից տաքացած՝ էլ բան չեն հարցնում, Թռչում են` ասես ահից հալածված:

2) Փոքրահասակներից մի քանիսը, որոնք սովորում էին դպրոցում, գոգնոցով իրենց դեմքը ծածկեցին և պահվեցին ինձանից:

Շարունակել կարդալ

Կապիկի թաթը: Ուիլյամ Ուայմարք Ջեյքոբս 

1․ Կարդացե՛ք պատմվածքը։ Գրե՛ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը։
Ստեղծագործությունը դուրս եկավ։ Շատ հետաքրքիր էր։ Հեշտ ներքաշեց պատմվածք, այդպիսով շատ թեթև և հեշտ ընթերցվեց։ Չեմ կարող առանձնացնել որևէ հստակ, կամ տարբերվող գրելաոճ։ Երևի ընդամենը կարելի է ևս մեկ անգամ ընդգծել, որ գրելաոճը տրամադրում էր կարդալ, քանի որ բավականին թեթև էր գրված։ Ընթերցելուց հետո ակնհայտ էր միտքը, իմաստը, պետք չէր շատ մտածել կամ խորասուզվել գաղափարը հասկանալու համար։ Մի խոսքով, սիրում եմ այսպիսի մատչելի և միարժամանակ հետաքրիքր ստեղծագործություններ։
2․ Գրե՛ք ստեղծագործության գաղափարը։
Ստեղծագործության գաղափարին դժվար կարողանամ երկար սահմանում տալ։ Կարծում եմ մինչ ստեղծագործությունը, առաջին ընդգծված տողն ամբողջ ստեղծագործության գաղափարի բանալին է և միայն դրանից ամեն ինչ պարզ է։ Հարկավոր է զգույշ լինել երազանքների և ցանկությունների հետ, քանի որ դրանք կարող են իրականանալ, և անհայտ է թե ինչպես և ինչ պայմաններում կիրականանան, հետևաբար, որևէ ցանկություն ունենալուց, առավել ևս այն բարձրաձայնելուց պետք է վստահ լինենք դրա ձևակերպման մեջ՝ գոնե մեր պատկերացմամբ։

Զգույշ եղիր քո ցանկություններում․ դրանք կարող են իրականանալ – անհայտ հեղինակ

Մաս 1

Դրսում գիշեր էր, խոնավ և սառը գիշեր. փոքրիկ հյուրասենյակի վարագույրը ծածկում էր պատուհանը, իսկ բուխարում բոցկլտում էր վառ կրակը։ Հայր ու որդի շախմատ էին խաղում՝ կլանված շախմատային ինչ-որ տարօրինակ ռազմավարությամբ՝ հայրն իր Թագավորին դրեց այնպիսի ավելորդ վտանգավոր հարվածի տակ, որ նույնիսկ բուխարու մոտ նստած կարուձև անող սպիտակամազ տարեց կինը չկարողացավ զսպել իր մեկնաբանությունը։

Շարունակել կարդալ

Պետրոս Դուրյան

1․ Համացանցից դուրս բերեք հետաքրքիր կենսագրական փաստեր Պետրոս Դուրյանի մասին։

  1. Պետրոսը ճեմարանական բառարանում գտավ զըմպա բառի հայերենը և տոհմական ազգանունը փոխեց Դուրյանի։
  2. Տնեցիները նրան անվանում էին Պետեկ։
  3. Երբ մանուկ էր մոր գուլպայի հետ էր խաղում, երբ մի քիչ մեծացավ հին գորգի վրա էր նստում, իսկ երբ պատանի էր՝ լացելով ուտում էր ցամաք հացը։
  4. 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։
  5. 1871 թվականի սկզբներին երևում են թոքախտի առաջին նշանները։ Պետրոս Դուրյանը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին, 21 տարեկան հասակում։
  6. Նրա մահից հետո լույս է տեսնում նրա առաջին գիրքը։
  7. Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն, բուլղարերեն, հունարեն, հունգարերեն, պարսկերեն, թուրքերեն։
  8. Պետրոս Դուրյանի անունն է կրում Երևանի Ավան վարչական շրջանի փողոցներից մեկը և Երևանի №28 հիմնական դպրոցը։
Շարունակել կարդալ

Գրականություն | 12.09.2023

Փոխադրիր Վարդան Այգեկցու առակները և գրիր, թե ինչ գաղափար է արտահայտված։

Արծիվ և նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Արծիվը թռչում էր երկնքում և նրան նետով խոցեցին։ Նա զարմացավ, թե ո՞վ արեց դա։ Նայեց և տեսավ, որ նետը իր փետուրից է և ասեց․ — Վա՜յ ինձ, որ իմ մահը ինձնից է գալիս։

Մարդու մահվան միակ պատճառն ինքն է։

Շարունակել կարդալ