Կիկոսի վերադարձը: Արմեն Հայաստանցի

1․ Կարդացեք պատմվածքը։

2․ Գրե՛ք ձեր հիմնավորված վերաբերմունքը։
Կարծում եմ, որ պատմվածքի սկզբնական գաղափարը հետաքրքիր էր։ Ըստ հեղինակի, Թումանյանի ստեղծագործություններն ուղղիղ կապ ունեն մեր ներկայի վրա, և մեծ ազդեցություն՝ մեր ապագայի։ Եվ քանի որ դրանք գրեթե բոլորը ունեն վատ ավարտ, պետք է փոխել դրանց ավարտը, դրանով իսկ թեթևացնելով մեր հայ ազգի վրա ընկած “բացասականի” ազդեցությունը։ Այս մտահաղացմամբ կարելի էր բավականին հետաքրիքր պատմություն կամ հեքիաթ ստանալ, սակայն դրա փոխարեն հեղինակն ուղղակի գրել էր որևէ նոր պատմվածք, ուղղակի նույն Կիկոսի մասին և թողել այն անավարտ։ Կարծում եմ, այն ոչ մի հիմնավոր իմաստ չէր կրում և չարժի փորել այն, որևէ թաքնված գաղափար “պեղելու” նպատակով։ Միտքը ակնհայտ է, եթե յուրաքանչյուրիս մանկուց պարտադրեն և ներշնչեն որևէ մի բան, մենք կմեծանանք այդ դրվածքով, սակայն այս միտքն ոչ մի կերպ չէր համապատասխանում պատմվածքի սկզբում խոստացվող գաղափարին։

Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ…»
Մի խումբ հարազատ կանայք

Քեզ համար ես ընդամենը հորինովի մոր մտացածին զավակ եմ: Մենք հաստատ ծանոթ ենք. անունս Կիրակոս է, բայց բոլորն ինձ կարճ ասում են Կիկոս: Մեր տան աստված Հովհաննեսը մահվանս լուրը հասցրել է ամբողջ ժողովրդին: Բայց մեր բարի, իմաստուն արարիչն ինձ այդպես էլ ողորմի չտվեց. թե հոգեհացիս գար, հոգիս հանգիստ կլիներ ու չէր ձգտի վերածնվել: Թե ողորմաթաս բարձրացներ ու ասեր` ափսոս Կիկոս, մարդիկ հետևից կասեին` հազար ափսոս: Բայց էդպես չեղավ, ու գուցե բարին էլ դա էր:

Շարունակել կարդալ

Գրականություն | 29.09.2023

Համացանցից դուրս գրեք Դանիել Վարուժանի կենսագրության այն մասերը, որոնք կարևորում եք։

Դանիել Վարուժանի իրական անունը եղել է Դանիել Չպուգքյարյան, ծնվել է 1884թ-ի ապրիլի 20-ին Բրգինք, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրությունում։ XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։ Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ Մահացել է 1915թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում։

Շարունակել կարդալ

Հայոց լեզու | 28.09.2023

  1. Կարդալ շարադրությունները։
  2. Կարդալ թարգմանությունները։

Կարդացե՛ք՝ խնդիրներ և պարագաներ

Ընդգծված բառերը նախադասության ի՞նչ անդամներ են։
Ո՞ր նախադասության մեջ անջատման անուղղակի խնդիր կա:

1) Ցավից տաքացած՝ էլ բան չեն հարցնում, Թռչում են` ասես ահից հալածված:

2) Փոքրահասակներից մի քանիսը, որոնք սովորում էին դպրոցում, գոգնոցով իրենց դեմքը ծածկեցին և պահվեցին ինձանից:

Շարունակել կարդալ

Sounds and human voice

a. Now complete the Sounds column with the words in the list.

  1. This clock has a very loud tick.
  2. Don’t sniff! Get a tissue and blow your nose.
  3. To get the new software, just click on the ‘download’ icon.
  4. There was a splash when he jumped into the swimming pool.
  5. Did you hear that bang? It sounded like a gun.
  6. I heard a floorboard creak and I knew somebody had come into the room.
  7. I could hear the buzz of a fly, but I couldn’t see it anywhere.
  8. I hate people who hoot at me when I slow down at an amber light.
  9. When I’m nervous, I often tap my fingers on the table.
  10. Don’t slurp your soup! Eat it quietly.
  11. The snake reared its head and gave an angry hiss.
  12. Please turn the tap off properly, otherwise it’ll drip.
  13. We could hear the roar of the crowd in the football stadium from our hotel.
  14. Some of the players carried on playing because they hadn’t heard the whistle.
  15. I don’t remember the words of the song, but I can hum the tune.
  16. Please don’t slam the door. Close it gently.
  17. I heard the crunch of their feet walking through the crisp snow.
  18. I can’t share a room with you if you snore — I won’t be able to sleep.
  19. Every time a bus or lorry goes by, the windows rattle.
  20. I heard the screech of brakes as the driver tried to stop and then a loud crash.

b. Match the verbs and definitions.

  1. To make a loud, high cry because you are hurt, frightened or excited-Scream
  2. To shout loudly, e.g. because you are angry-Yell
  3. To laugh in a silly way-Giggle
  4. To speak very quietly, so that other people can’t hear what you’re saying-Whisper
  5. To speak or say something in a quiet voice in a way that is not clear-Mumble
  6. To make a long deep sound because you are in pain or annoyed-Groan
  7. To speak with difficulty, often repeating sounds or words-Stammer
  8. To cry noisily, taking sudden sharp breaths-Sob
  9. To take in and then let out a long deep breath, e.g. to show that you are disappointed or tired-Sigh

C. Answer the question using one of the verbs in a.

  1. When people are nervous-tap their fingers
  2. When people are terrified-scream
  3. When people lose their temper-yell
  4. When people are not supposed to be making any noise-whisper
  5. When people are amused or embarrassed-stammer
  6. When people speak without opening their mouth enough-mumble
  7. When people are relieved-sigh
  8. When people’s team misses a penalty-groan
  9. When people are very unhappy about something-sob

Պատմություն | Սեպտեմբերի 25-29

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 9․
 Քրիստոնեության հռչակումը պետական կրոն։ Ավատատիրության հաստատումը Հայաստանում /էջ 117-124/
Թեմա 10․ Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին /էջ 125-137/
Թեմա 11․ Հայկական պետականության նախարարական շրջանը /էջ 138 159/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Շարունակել կարդալ

Գրականություն | 26.09.2023

Դասավորիր տողերը․

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

16. Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

17. Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։

18. Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

19. Կարկաչահոս աղբյուրն այնտեղ
Թավալում էր մարգարիտ,
Նա հստակ էր, որպես բյուրեղ,
Այն երա՜զ էր ցնորամիտ։

Կարդացեք Միսաք Մեծարենցի ,,Աքասիաներու շուքին տակ,, բանաստեղծությունը։

ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկվա
 Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։

Աքասիաներ, գինով լույսէ ու տապէ,
Օրօրվելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձյունէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։

Ու լույսն անոնց, անխօս հուրի՛ դիւութական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ։

Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լույսէ արցունքը մանկան
Նըվագն անոր կը հեծեծէ հեշտական։

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ․․․։

1.3.4.2.

Կարդացե՛ք բանաստեղծությունը։ Անհասկանալի բառերի բացատրությունը բառարանի ց դուրս գրեք։

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ։ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ցորենի ծփուն արտերի եզրին
Կանգնել խորհում եմ սրտիս մեջ լռին —
Մի՞թե դու չէիր, հայրենիք իմ հեգ,
Որ տայգաներից, մթին յուրդերից
Հորդացող — եկող ելուզակների
Բյուր նիզակ ու տեգ
Սրտիդ մեջ մխված՝ ընկել էիր խեղճ,
Քառուղու վրա բախվող ազգերի,
Դաժան դարերի մղձավանջի մեջ,
Սմբակների տակ խոլ նժույգների.
Եվ սրում էին ճիչով խնդագին
Անգղներն իրենց կտուցները վես
Քո արևակեզ ժայռերի վրա՝
Հոշոտելու քեզ…
Եվ սակայն հիմա
Դու նորից ծաղկել, ցնծում ես նորից,
Ելնում է ծուխը խրճիթներից հին,
Ուր մայրս անուշ օրորել է ինձ,
Իմաստավորել մանուկ իմ հոգին
Քո հզոր լեզվով, երկիր կաթոգին։
Այնքան ժամանակ, որ պիտի հերկե
Սևահողդ հին՝ քո կտրիճ որդին,
Եվ գուսանդ վառ՝ սերդ պիտ երգե,
Դու պիտի ծաղկիս, երկիր հայրական,
Քո ոգով, ոճով և բարձրագլուխ,
Դու պիտի հնչես, հնչես հաղթական,
Իմ հին հայ լեզու՝ քա՛ղցր ու սրտաբո՛ւխ։

կաթոգին — շատ սիրով՝ կարոտով՝ գուրգուրանքով, գորովալից, սիրալից
կտրիճ — քաջ, արի

Կապիկի թաթը: Ուիլյամ Ուայմարք Ջեյքոբս 

1․ Կարդացե՛ք պատմվածքը։ Գրե՛ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը։
Ստեղծագործությունը դուրս եկավ։ Շատ հետաքրքիր էր։ Հեշտ ներքաշեց պատմվածք, այդպիսով շատ թեթև և հեշտ ընթերցվեց։ Չեմ կարող առանձնացնել որևէ հստակ, կամ տարբերվող գրելաոճ։ Երևի ընդամենը կարելի է ևս մեկ անգամ ընդգծել, որ գրելաոճը տրամադրում էր կարդալ, քանի որ բավականին թեթև էր գրված։ Ընթերցելուց հետո ակնհայտ էր միտքը, իմաստը, պետք չէր շատ մտածել կամ խորասուզվել գաղափարը հասկանալու համար։ Մի խոսքով, սիրում եմ այսպիսի մատչելի և միարժամանակ հետաքրիքր ստեղծագործություններ։
2․ Գրե՛ք ստեղծագործության գաղափարը։
Ստեղծագործության գաղափարին դժվար կարողանամ երկար սահմանում տալ։ Կարծում եմ մինչ ստեղծագործությունը, առաջին ընդգծված տողն ամբողջ ստեղծագործության գաղափարի բանալին է և միայն դրանից ամեն ինչ պարզ է։ Հարկավոր է զգույշ լինել երազանքների և ցանկությունների հետ, քանի որ դրանք կարող են իրականանալ, և անհայտ է թե ինչպես և ինչ պայմաններում կիրականանան, հետևաբար, որևէ ցանկություն ունենալուց, առավել ևս այն բարձրաձայնելուց պետք է վստահ լինենք դրա ձևակերպման մեջ՝ գոնե մեր պատկերացմամբ։

Զգույշ եղիր քո ցանկություններում․ դրանք կարող են իրականանալ – անհայտ հեղինակ

Մաս 1

Դրսում գիշեր էր, խոնավ և սառը գիշեր. փոքրիկ հյուրասենյակի վարագույրը ծածկում էր պատուհանը, իսկ բուխարում բոցկլտում էր վառ կրակը։ Հայր ու որդի շախմատ էին խաղում՝ կլանված շախմատային ինչ-որ տարօրինակ ռազմավարությամբ՝ հայրն իր Թագավորին դրեց այնպիսի ավելորդ վտանգավոր հարվածի տակ, որ նույնիսկ բուխարու մոտ նստած կարուձև անող սպիտակամազ տարեց կինը չկարողացավ զսպել իր մեկնաբանությունը։

Շարունակել կարդալ

English Ex.

a. Complete the sentences with the expressions in the list.

  1. I get the impression you’re a bit annoyed with me.
  2. You’ll get a shock when you see him. He looks awful.
  3. Since we stopped working together, we hardly ever get the change to see each other.
  4. Everyone else laughed, but I didn’t get the joke.
  5. When you get to know him, I think you’ll really like him.
  6. I need to speak to Martina urgently, but I just can’t get hold of her.
  7. I want to get rid of that awful painting, but I can’t because it was a wedding present from my mother-in-law.
  8. I’m going to get my own back on my brother for telling my parents I got home late. Now I won’t lend him my bike.
  9. He’s going to get in trouble with his wife if he’s late again.
  10. I tried to walk past him, but he wouldn’t get out of the way.

    b. Match sentences.
  1. There’s no way you can afford that car! Get real!
  2. You’re 40 and you’re still living with your parents! Get a life!
  3. It’s just too difficult for me. I’m not getting anywhere with the crossword.
  4. Everything about her irritates me, her voice, her smile — everything! She really gets on my nerves.
  5. Her exam is in two weeks and she hasn’t even started studying. She really needs to get her act together.
  6. They have exactly the same tastes and interests. They get on like a house on fire.
  7. If you don’t leave soon, you’ll miss the train. You should get a move on.
  8. Your grandfather must be getting on a bit. Is he in his eighties now?
  9. My boyfriend just never gets the message. I keep dropping hints about us getting engaged, but he takes no notice.
  10. She always gets her own way. He just does whatever she tells him to.

c. Match the bold phrasal verbs.

  1. How often do you get together with your extended family? Meet socially (J)
  2. How long do you think it usually takes people to get over a break-up? Recover from (A)
  3. How do you react if somebody interrupts you when you’re trying to get on with some work? Continue doing (K)
  4. Do you have any friends who you find it difficult to get through to in spite of trying to talk to them honestly? Make somebody understand (D)
  5. What are the best subjects to study in your country if you want to get into politics? Start a career or profession. (B)
  6. What’s the best way to get around your city, on foot or by public transport? Move from place to place (C)
  7. Have you ever cheated in an exam but got away with it? Do something wrong without getting caught (L)
  8. What’s the minimum amount of money you would need to get by if you were living alone in your town? Manage with what you have (E)
  9. If you get a bit behind with your work or studies during the week, do you make up for it at the weekend? Fail to make enough progress (F)
  10. Does bad weather ever get you down? Depress you (G)
  11. In your family, who is best at getting out of doing their share of the housework? Avoid responsibility or obligation (I)
  12. If you leave people a message, does it annoy you if they don’t get back to you immediately? Respond to somebody by speaking or writing (H)

Պետրոս Դուրյան

1․ Համացանցից դուրս բերեք հետաքրքիր կենսագրական փաստեր Պետրոս Դուրյանի մասին։

  1. Պետրոսը ճեմարանական բառարանում գտավ զըմպա բառի հայերենը և տոհմական ազգանունը փոխեց Դուրյանի։
  2. Տնեցիները նրան անվանում էին Պետեկ։
  3. Երբ մանուկ էր մոր գուլպայի հետ էր խաղում, երբ մի քիչ մեծացավ հին գորգի վրա էր նստում, իսկ երբ պատանի էր՝ լացելով ուտում էր ցամաք հացը։
  4. 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։
  5. 1871 թվականի սկզբներին երևում են թոքախտի առաջին նշանները։ Պետրոս Դուրյանը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին, 21 տարեկան հասակում։
  6. Նրա մահից հետո լույս է տեսնում նրա առաջին գիրքը։
  7. Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն, բուլղարերեն, հունարեն, հունգարերեն, պարսկերեն, թուրքերեն։
  8. Պետրոս Դուրյանի անունն է կրում Երևանի Ավան վարչական շրջանի փողոցներից մեկը և Երևանի №28 հիմնական դպրոցը։
Շարունակել կարդալ