Կրեդիտային համակարգի վերլուծություն

Այս տարի մեր կրթական համակարգի մեջ ընդգրկվեց կրեդիտային գնահատման համակարգը։ Կարծում եմ հարկ չկա բացատրելու կրեդիտային համակարգի մեխանիզմը, քանի որ գրեթե ողջ տարի բոլորը ակտիվորեն քննարկեցին կրեդիտայիին համակարգի մուտքը Հայաստանի կրթական համակարգ։ Շատ էր քննարկվում այս համակարգի արդյունավետությունը, մինջ մեր կրթահամալիր մուտք գործելը և նպատակն այն էր, որպեսզի աշակերտները հավաքեն կրեդիտներ, և գնահատվեն ըստ դրանց, և հենց նույն հավաքած կրեդիտներով էլ հետագայում ընդունվեն ԲՈՒՀ-եր և արդյունքում, կարիք չի լինի ավարտական քննություններ հանձնելու, սակայն այս համակարգը առայժմ փորձնական է և ավարտական քննությունները դեռ պարտադիր են։ Այժմ արտահայտեմ իմ սեփական կարծիքը հետևալ համագարգի շուրջ։ Կարծում եմ, որ կրեդիտային համակարգը բարդացրել է սովորողի գործը, քանի որ շատ դասավանդողներ ավելացրել են հավելյալ աշխատանքներ, քանի որ այսուհետ առկա է առանձին դասակարգ, որն գնահատում է սովորողի հավելյալ աշխատանքը և նախկինում կարելի էր ստանալ օրինակ 9 և 10 գնահատականները առանց հավելյալ աշխատանքների, այլ ուղղակի քո գիտելիքին համապատասխան, սակայն հիմա շատ դասավանդողներ նույնիսկ չեն տա 8 կրեդիտ՝ առանց այդ լրացուցիչ աշխատանքների։ Կարծում եմ կրեդիտային համակարգը շատ է ծանրեցնում աշակերտին, ինչին դեմ է մեր կրթահամալիրը, որն էլ իր հերթին խրախուսում է սովորողին ավելի շատ ժամանակ հատկացնել իր հետաքրքրություններին և նախասիրություններին, այլ ոչ առարկաների ավելնորդ առաջադրանքներին։ Ես ինքս բախվել եմ կրեդիտային համակարգի ծանրաբեռնվածություն առաջ բերող հարցին/խնդրին։ Նախ ցանկանում եմ ասել, որ 11-րդ և 12-րդ դասարաններում աշակերտները սկսում են զբաղվել ԲՈՒՀ ընդունելության գործերով՝ նախապատրաստությանը, քննություններին, կամ օրինակ՝ կամավորությունների մասնակցությունը և այլն, ու, արդյունքում այս ամենը հաշվի առնելով կարծում եմ, որ դպրոցը չպիտի շատ ծանրաբեռնի սովորողին ավարտական դասարաններում, առավել ևս այն առարկաներով, որոնք պետք չեն գալու սովորողին իր քննությունների, կամ մասնագիտական կողմնորոշման մեջ։

Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 18-րդ հավաք | Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական պլան. առաջարկ-լրացումներ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր դպրոցում գործող Հեղինակային կրթական ծրագիրը ամենալավ կրթական ծրագրերի շարքում է, սակայն միևնույն ժամանակ չի բացառվում այն փաստը, որ այն ունի իր բազում բացասական կողմերը։ Բացասական ասելով, նկատի ունեմ ուս. պլանում պարունակող բովանդակային մասեր, որոնք կարիք ունեն կատարելագործման։

Որպես առաջին դիտարկում, կնշեմ այն, որ կարծում եմ 3 և 4 ժամ գրականության առկայությունը՝ 12-րդ դասարանում չափազացված է։ Ինձ միանշանակ հայոց լեզուն և գրականությունը այդքան հարկավոր չէ, ինչքան մաթեմատիկայի առարկայի առկայությունը՝ ավելի շատ ժամաքանակով։ Նույնը՝ հակառակը։ Բազում սովորողներին, անգամ քննություններին պատրաստվելու դեպքում, հարկավոր չէ այդքան մաթեմատիկային նվիրված դասաժամեր, քանի որ նրանց առհասարակ, տվյալ առարկան հարկավոր չէ ապագայում, կամ ԲՈՒՀ ընդունվելուց։ Այդպիսով, կարծում եմ, որ տվյալ դեպքում պետք է փոխվի առհասարակ քննության կարգը, և ամեն սովորող հանձնի իր քննությունները՝ թեկուզ և ավարտական քննական ընթացքում, ոչ միայն ԲՈՒՀ ընդունվելուց՝ հանձնի այն, ինչն իրեն հարկավոր է լինելու ապագայում, իսկ հակառակ դեպքում՝ չկողմնորոշվածության, իհարկե ճիշտ կլինի բոլոր առարկաների հանձնումը և միանշանակ դրանց նախապատրաստման համար նախատեսված մեծաքանակ դասաժամերը։

Ինչպես նաև ունեմ ևս մի դիտարկլում, որը վերաբերվում է ուս. պլանում ներառված «Մասնագիտական կողմնորոշում» առարկային, որի մասին, ի դեպ, մենք տեղյալ էլ չենք, դրա առկայության պարզաբանում էլ, առհասարակ, հստակ չի ։ Այդ առարկան կարևորագույն դեր ունի ցանկացած սովորողի կյանքում և կարող է լինել չափազանց արդյունավետ՝ հենց մեր տարիքում։ Կարծում եմ դրա առկայությունը պետք է լինի և մենք պետք է ունենանք տվյալ դասընթացը մեր դասացուցակում, որպես առանձին ժամ։ Այն միանշանակ հարկավոր է մեզ՝ կարևորագույն որոշման շեմին կանգնած լինելով, քանի որ մենք ավարտում ենք դպրոցը և որոշում կայացնում կապված մեր կրթության, կյանքի մասնագիտության, համալսարանի և ֆակուլտետի հետ, որի որոշումը պետք է լինի կշռադատված և լուրջ տրամադրվածությամբ։ Վերջի վերջո մենք ընտրում ենք մեր ապագա մասնագիտությունը՝ ընտրելով մեր կյանքի գլխավոր գործը։

Հետևյալ կերպով փորձեմ ամփոփել դիտարկումներս։ Իհարկե ուս. պլանում առկա են ևս բազում վրիպումներ, սակայն մեր Հեղինակային կրթական ծրագիրը այդ վրիպումների պատճառով, անկասկած, չի դառնում ավելի վատը, կամ ավելի քիչ արդյունավետ։ Դրանք ուղղակի ենթակա են ժամանակի ընթացքում կատարվող փոփոխությունների, բարելավումների, որպեսզի մեր ուսումը լինի ավելի կազմակերպված և հնարավորինս հստակեցված։

Կարելի՞ է արդյոք դասակարգել լավն ու վատը…

Կարելի է արդյոք դասակարգել լավն ու վատը։ Բնականաբար կարելի է, եթե խոսքը գնում է նյութականից, օրինակ՝ կարելի է ասել կահույքը որակյալ է, թե ոչ։ Սակայն, երբ խոսքը գնում է մարդկանց, գաղափարի կամ հատկանիշի մասին ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Նախ և առաջ, պետք է ասել, որ լավն ու վատը շատ հարաբերական հասկացություններ են և չունեն հստակ սահմանում, այդ իսկ պատճառով մարդիկ իրենց մեջ են հորինում այդ սահմանումները։ Սա է պատճառը, որ տարբեր մարդկանց համար՝ տարբեր մարդիկ են լավը, կամ վատը։ Այստեղ կարելի է մասամբ չհամաձայնվել, ասելով, որ կան մարդիկ ովքեր չեն կարող արդարացվել և իրենք հաստատ շատ վատ անձնավորություն են։ Օրինակ՝ Հիտլերը, ով սպանել է միլիոնավոր մարդկանց, և կարծում եմ հարկ չկա նշել իր ողջ չարագործությունները, որ նա իրականացրել է։ Բնականաբար մեծամասնության համար Հիտլերն դաժան, չարագործ և ուղղակի վատագույն անձնավորությունն էր, բայց Հիտլերն ինքն իրեն համարում էր շատ լավ մարդ, ով նպատակ ուներ հասնել արդարության՝ իր ազգի անունը բարձր պահելով, և ի դեպ, բազում բարեկամներ և աշխատողներ նույնպես համակարծիք էին իր հետ և նրան լավը համարելուց բացի անգամ երկրպագում էին իրեն, և իր գործունեությանը։ Այսպիսով, հանգեցինք հակասության։ Նույնը կարելի է ասել մարդկային հատկանիշների մասին։ Երբ մարդկանց հարցնում եմ, որոնք են մարդկային լավ հատկանիշները, մեծամասնությունը ասում է՝ բարությունը, ազնվությունը, հոգատարությունը և այլն…։ Սակայն, չէ՞ որ հիմնականում անսիրտ և խաբեբա մարդիկ են հաջողությունների հասնում և առհասարակ, այսօր քարոզվում է լինել հենց այդպիսին, որպեսզի որևէ բան քեզ մոտ հաջողվի այս կյանքում։ Ապա, ինչո՞ւ են դրանք համարվում լավ հատկանիշներ, եթե ոչ ոքի չի խրախուսում այդպիսի հատկանիշներ զարգացնել, դրսևորել…։ Բոլոր մարդիկ իրենց լավն ու վատն են փորձում դասակարգել՝ իրենց ողջ կյանքի ընթացքում։ Ըստ դրանց են կայացնում շատ որոշումներ, դրանով էլ տարբերվում են մնացածից և դա է պատճառը, որ մարդիկ հաճախ վիճում են միմյանց հետ, դրանով են մարդիկ սեփական շրջապատ ստեղծում և իրենց փորձում շրջապատել այնպիսի մարդկանցով, ովքեր նման են իրենց լավի ու վատի դասակարգման չափանիշներին։

Արհեստական բանականություն

Արհեստական բանականություն։ Հարց, ինչու որորշեցի տվյալ թեմաի շուրջ խոսել։ Իրականում, ինձ համար նույնպես անսովոր է այս թեմաի մասին խոսելը։ Սակայն, ներկայումս արհեստական բանականությունը չափազանց արդիական թեմա է և ապագայում շատ մեջ դեր է խաղալու մարդկանց կյանքում։ Եթե ինքներդ էլ փոքր ինչ ուսումնասիրեք, կհասկանաք ասածիս ճշգրտությունը։ Բանն այն է, որ արհեստական բանականությունը շատ աշխատանքներ պատիկներով հեշտացնում է և երբեմն նույնիսկ ինքնուրույն անում է ողջ բարդ գործը։ Առաջին հայացքից սա շատ արդյունավետ միջոց է և մարդկանց օգտի համար է։ Սակայն արհեստական բանականությունը ապագայում կդառնա մեծ խնդիր մարդկանց համար, քանի որ շատ մարդիկ կկորցներ իրենց աշխատանքտ՝ հենց արհեստական բանականության պատճառով։ Օրինակ՝ հիմա գոյություն ունի մի արհեստական բանականություն, որը կոչվում է Chat GBT, և այս ծրագիրը կարողանում է ուղղակի նկարագրից ստեղծել հիանալի վեբ կայքեր, որի համար մարդ ուղղակի մեկ անգամ տալիս է շատ փոքր գումար և կարող է անսահմանափակ վեբ կայքեր, նկարներ, երգեր և այլ բաներ ստեղծել՝ դրա շնորհիվ։ Բնականաբար սա դեռ սկիզբն է և ապագայում արհեստական բանականությունները կկարողանան շատ ավելի բազմազան գործողություններ կատարել, հետևաբար շատ մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը։ Ներկայումս չափազանց պահանջված է ծրագրավորման ոլորտը, սակայն ապագայում ոլորտների մեծ մասը արդի չի լինի։

Իսկ հիմա հարց, դուք՝ ցանկանո՞ւմ եք այսպիսի զարգացում, թե կարծում եք, որ ապագայում սա շատ մեծ խնդիր կդառնա։ Իլոն Մասկը ասել է, որ արհեստական բանականությունը շատ ավելի վտանգավոր է, քան ցանկացած ատոմային ռումբ, քանի որ այն կարող է ապագայում ուղղակի բնաջնջել ամենը։ Նաև նա համեմատություն է արել, որ արհեստական բանականությունը մարդուն թշնամի չի համարում, սակայն ինչպես մարդն է տրրորում մրճունին, երբ քայլում է իր նպատակակետին հասնելու ճանապարհով, այդպես էլ արհեստական բանականությունը կարող է անել մարդկանց հետ, քանի որ այն ունի բոլոր տեղեկությունները ողջ մարդության մասին և ունի բազում հնարավորություններ։ Ցավոք սրտի, նույնիսկ այն դեպքում, երբ ողջ մարդկությունը գիտակցի արհեստական բանականության վտանգի մասին, նրանք միևնույն է ի զորու չեն լինի կանխել այս արագ զարգացող երևույթի գործածությունը և չեն կարող ոչնչացնել այդ բոլոր ծրագրերը։

Եթե միմյանց լսենք…

Ժամանակակից աշխարհում լսելը դարձել է շատ հազվադեպ երևույթ։ Ահա մի ահռելի մեծ և խորը խնդիր, որի առկյաությունը ոչ ոք չի նկատում։ Չնայած, ինչի՞ մասին է խոսքը, անգամ եթե նկատեն, դա խնդիր դժվար թե համարեն։ Դե հիմա կփորձեմ բացատրել, թե ինչու է դա խնդիր և առհասարակ, ինչ է այս խնդիրն իրենից ներկայացնում։ Առաջին հերթին՝ մարդիկ սովորում և կրթվում են հիմնականում լսելով։ Սակայն մարդկանց մեծամասնությունը չափից դուրս ինքնավստահ է և կարծում է, որ բոլորից լավ գիտի ամեն ինչ, հետևաբար նաև չի լսում։ Չի լսում խորհուրդներ, չի լսում գաղափարներ, մտահաղացումներ, կարծիքներ ու մտքեր՝ կարծելով, թե նա միևնույն է այդ ամենը գիտի, տեղյակ է և իրեն այդ տեղեկությունը հարկավոր չէ և պետք էլ չի գա։ Այդ իսկ պատճառով շատ մարդիկ ձախողում են շատ փորձեր։ Ձախողում են նպատակներ, չհասկանալով, թե ինչու այդպես ստացվեց և անգամ չգիտակցելով, որ դա իրենց չափազանց ինքնավստահության հետևանքն էր։ Ձախողվում են մեկ անգամ… և ահա հանձնվում, մեղավորելով հասարակությանը, շրջապատին, այլ ոչ իրենց։ Եթե մարդիկ լսեն փորձառուներին, մեծահասակներին, միանշանակ ահռելի մեծ ինֆորմացիա կվերցնեն, սակայն իհարկե միայն այն, ինչն իրենց պետք է, ինչն էլ պետք չէ, երաշխիք չկա, միգուցե մի օր հարկավորությո՞ւն առաջանա հիշելու դա։

Մարդկանց հարկավոր է ավելի շատ լսել։ Լսել, ընդունել մտքեր, տարբեր վայրերից, տարբեր մարդկանցից, վերցնել, շարունա՜կ վերցնել, այնքան մինչև կունենան բավականաչափ մտքի պաշար՝ առաջ քայլելու։ Ուրիշներին լսելով և նրանց փորձն ու օրինակը ընկալելով, կարծես դարձնում ենք այն մեզ քարտեզ, ինչ որ ուղեցույց, կամ թվում է, որ այդ ամենը մեզ հետ է կատարվել և այլևս չենք կրկնի ոմանց սխալները, ոմանց սայթակումները…։

Սակայն լսելու ունակությունը միայն անձնական օգուտի համար չէ, ինչպես կարծեցիք։ Ինչպես գործի և ուսման մեջ, այնպես նաև մարդկային շփման և հաղորդակցման մեջ շատ կարևոր է լսելը, քանի որ իսկական ընկերը կամ հարազատը պետք է կարողանա լսել իր մտքերիմ անձնավորությանը, հասկանալ, օգնել։ Երբեմն մարդիկ ուղղակի ցանկանում են կիսվել իրենց հաջողություններով, դժբախտություններով և ընդամենը այդ մարդուն լսելով կարելի է նրան օգնել և ամրեցնել ձեր հարաբերությունները։ Լսելը Աստծուց տրված պարգև է, որը պետք է գործածենք մեր և մեր դիմացինի օգուտի համար։ Ոմանց լսելով, մենք կարող ենք ցուցաբերել բարություն, մեծահոգություն, աջակցել որևէ մեկին՝ իր դժվար պահին, քաջալերել, օգնել…, լսելով կարող ես կառուցել ամուր ապագա՝ քեզ համար, դնել ճիշտ նպատակներ և իհարկե, անվերջ սովորել և ինքնակրթվել։

Հետևաբար՝ լսեք, լսողի դերում լինելը անկասկած միշտ ճիշտ դիրքորոշում է։

Իմ հեռակա նպատակները

Իմ ներկա նպատակը Ամերիկյան համալսարան ընդունվելն է և ես շատ եմ աշխատում դրա համար։ Սակայն իմ հեռակա նպատակը լավ ծրագրավորող դառնելն է և նույնիսկ սեփական կազմակերպությունը բացել։ Ես փոքրուց երազել եմ իմ սեփական բիզնեսը բացել, տվյալ դեպքում ծրագրավորման, երեվի խաղերի ստեղծման կազմակերպություն։ Այդ պատճառով էլ ընդունվում եմ Ամերիկյան համալսարան, քանի որ այն կտա ինձ հնարավորություն շատ տեղեր աշխատելու, նույնիսկ արտասահմանում։ Ես գիտակցում եմ, որ ճանապարհը շատ բարդ է լինելու, սակայն ինքս չգիտեմ խի ես վստահ եմ, որ կարող եմ հասնել դրան։ Ես այս նպատակը դրեմ եմ արդեն 3 տարի, բայց ես անընդհատ շարունակում եմ ինքս ինձ այս հարցը տալ, “Արդյոք սա այն է ինչ ցանկանում եմ”։ Ես մեկ մեկ մտահոգվում եմ այս թեմաի շուրջ, սակայն ես արդեն ձրագրավորում եմ և շատ եմ սիրում համակարգչով գործ անել, և կարելի է ենթադրել, որ ծրագրավորումը իդիալական մասնագիտություն է իմ համար, բայց միևնույն է շատ պատասխանատու որոշում է և դա է վախեցնեում։ Ինչան էլ կարևոր է ուսումը և ապագա կարիերան, իմ ամենամեծ նպատակը այս կյանքից հնարավորինս շատ քաղելն է։ Ժամանակը չէ կարելի հետ բերել և դա գիտակցելով պետք է ապրել այնպես, որ հետո չզըղճաս։

Իմ նախասիրությունները

Բնականաբար բոլորս էլ ունենք նախասիրություններ։ Իմ կարծիքով նախասիրությունները կարող են շատ բան ասել մարդու մասին։ Ես ինքս ունեմ շատ նախասիրություններ սակայն կան մի քանիսը, որոնք արդեն շատ երկար ժամանակ անփոփոխ են մնացել։ Ամենասովորական իմ նախասիրությունը, որով ամենաշատն եմ սիրում զբաղվել ազատ ժամանակ դա համակարգչային խաղերն են։ Սակայն ես համակարգչով նաև սիրում եմ ծրագրավորել՝ հիմնականում խաղերի ստեղծում։ Այդ նախասիրությունը շատ օգտակար է իմ համար, քանի որ ծրագրավորումը իմ ապագա մասնագիտությունն է լինելու և ես արդեն շատ պրակտիկա ունեմ։ Իմ համար խաղերի ստեղծումը ստեղծագործման ձև է, քանի որ իմ բոլոր մտքերը և պատկերացումները ես պատկերավորում եմ և սարքում եմ այն ֆունկցիոնալ։ Իմ հիմնական նախասիրություններից մեկը բիլիարդ խաղալն է։ Հիմնականում ընկերներիս կամ ընտանիքի անդամների հետ եմ խաղում։ Ես նաև ահավոր շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ։ Իմ վաղ մանկությունից ես խաղացել եմ ահավոր շատ։ Ներկայումս ես շատ ժամանակ չեմ կարողանում տրամադրել ֆուտբոլ խաղալուն, քանի որ ունեմ շամ քննություններ համալսարանի համար, կամավորական աշխատանքներ և այլն։ Սակայն երբ ֆուտբոլ եմ խաղում ես մոռանում եմ այդ ամենը, ամեն խնդիր, մտահոգություն, որի շնորհիվ ես լիցքաթափվում եմ լիովին, որից հետո թարմ ուժերով շարունակում եմ իմ գործերը և դասերը։ Ինչքան էլ աշխատելը կարևոր է այդքան էլ հանգստանալն է կարևոր և զբաղվել սիրելի զբաղմունքով։