Թթվածին

 <<Թթվածին, օզոն, օքսիդներ, այրում>>

1.-Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա

Թթվածինը Երկրի կեղևի ամենատարածված էլեմենտն է։ Ազատ վիճակում գտնվում է մթնոլորտային օդում, կապված ձևով մտնում է ջրի, միներալների, լեռնային ապարների, և բոլոր այն բույսերի, որոնցից կազմված են բուսական և կենդանական օրգանիզմները։

2. -Թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները

 Ֆիզիկական հատկություննր

 Հայտնի է, որ թթվածինը.

  • սովորական պայմաններում գազ է,
  • հոտ չունի,
  • անգույն է,
  • համ չունի,
  • եռում է 90,19 Կ (-182,96 °C) ջերմաստիճանում,
  • գոլորշիանում է 54,8 Կ (-218,35 °C) ջերմաստիճանում,
  • հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,
  • հեղուկ վիճակում դեպի մագնիսն է ձգվում

Թթվածնի խտությունը 0 °C ջերմաստիճանում և 101 կՊա ճնշման տակ հավասար է 1,43 գ/լ, ինչը 1,11 անգամ մեծ է օդի խտությունից։ Թթվածինը ջրում քիչ է լուծվում. 20 °C ջերմաստիճանում 100 ծավալ ջրում լուծվում է 3 ծավալ թթվածին, որն էլ, ապահովում է ջրային կենդանիների ու բույսերի շնչառությունը։

Ջերմաստիճանը բարձրացնելիս թթվածնի, ինչպես և՝ ցանկացած այլ գազի, լուծելիությունը ջրում նվազում է, իսկ իջեցնելիս՝ աճում։ Օրինակ՝ 0 °C ջերմաստիճանում թթվածնի լուծելիությունը 100 ծավալ ջրում 5 ծավալ է, և այդ հանգամանքի հետ է մասամբ կապված հյուսիսային ծովերի ձկնառատությունը։

Քիմիական հատկություննր

Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները՝ ֆտորից (F2), քլորից (Cl2), բրոմից (Br2) և յոդից (J2) բացի։

Փոխազդում է ածխի հետ։

Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).

Փոխազդում է նաև ֆոսֆորի և ծծումբի հետ.

 3.-Թթվածնի կիրառումը

Թթվածինն ազատ վիճակում քիմիապես ակտիվ պարզ նյութերից է ու հեշտությամբ փոխազդում է մեծ թվով պարզ և բարդ նյութերի հետ։

  • Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ.

Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները՝ ֆտորից (F2), քլորից (Cl2), բրոմից (Br2) և յոդից (J2) բացի։

Փոխազդում է ածխի հետ։

{\displaystyle {\mathsf {C+O_{2}\rightarrow CO_{2}\uparrow }}}

Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).

{\displaystyle {\mathsf {2C+O_{2}\rightarrow 2CO\uparrow }}}

Սենյակային ջերմաստիճանում ծծումբը նույնիսկ մաքուր թթվածնում չի փոփոխվում, բայց օդում տաքացնելիս այրվում է թույլ երկնագույն բոցով։

{\displaystyle {\mathsf {S+O_{2}\rightarrow SO_{2}\uparrow }}}

Փոխազդում է ֆոսֆորի հետ.

{\displaystyle {\mathsf {4P+5O_{2}\rightarrow 2P_{2}O_{5}}}}

Այս ռեակցիան սկսելու համար անհրաժեշտ է բարձր ջերմաստիճան ռեակցիան ընթանում է ինքնաբերաբար՝ լույսի ու ջերմության անջատմամբ։

  • Փոխազդեցությունը մետաղների հետ.

Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են նաև գրեթե բոլոր մետաղները, օրինակ՝ ոսկին (Au)։ Այդպիսի ռեակցիաներն սկսելու համար սովորաբար տաքացում է պահանջվում.

{\displaystyle {\mathsf {2Na+O_{2}\rightarrow Na_{2}O_{2}}}}

Պղինձը (Cu) միանում է թթվածնին՝ առաջացնելով սև փոշի՝ պղնձի (II) օքսիդ (CuO).

{\displaystyle {\mathsf {2Cu+O_{2}\rightarrow 2CuO}}}

4.-Օքսիդավերականգնման ռեակցիաներ

5.- Լաբորատոր փորձ՝ <<Օդի բաղադրությունը>>

Անհատական-հետազոտական  աշխատանքներ՝

1.Թթվածնի ամենակարևոր հատկությունների  մասին (շնչառություն, այրում)

2.Ի՞նչ է մթնոլորտը, շերտերը

3.Թունավոր նյութերը օդում

4.Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները:

Առաջադրանքներ՝Հաստատեք կամ հերքեք  պնդումների  ճշմարտացիությունը  օքսիդների  վերաբերյալ.

  1. Թթվածին պարունակող  երկտարր  միացություններ են, որոնցում  թթվածնի  օքսիդացման  աստիճանը  -2  է:
  2. Բոլոր օքսիդները  ջրում  լուծելի  են:
  3. Բոլոր օքսիդները   փոխազդում  են  թթուների  հետ:
  4. Հիմնային օքսիդները, փոխազդելով  թթուների  հետ, առաջացնում  են  աղ  և  ջուր:
  5. Ըստ CaCO3  → CaO  +  CO ռեակցիայի հավասարման  ստացված  թթվային  օքսիդի  զանգվածը  ելային  աղի  զանգվածի  56 %- ն  է:
  6. Na2O, CO2, N2O5, CaO, SO3  օքսիդների  շարքում  գրված  է  երեք  հիմնային  օքսիդ:
  7. Գիտելիքի ինքնաստուգում՝ <Ջրածին; Թթվածին>>
1.    Արտահայտություններից  ո՞րն  է  ճիշտ  ջրածին  տարրի  մասին.
          ա) ջրածինն  ամենաթեթև  գազն  է
          բ) ջրածինը  մտնում  է  թթուների  բաղադրության մեջ
          գ) ջրածինը  փոխազդում  է  թթվածնի  հետ
          դ) ջրածինն  աստղերի  մթնոլորտի  հիմնական  բաղադրամասն  է:
2.    Լաբորատորիայում  ջրածին  կարելի է   ստանալ  որոշ  մետաղների  և  թթուների  փոխազդեցությունից: Գրեք  այդպիսի  ռեակցիայի  հավասարման   օրինակ….  
3. Ինչպե՞ս  են  անվանում  երկու  ծավալ  ջրածնի  և  մեկ  ծավալ  թթվածնի    խառնուրդը.     1)   շմոլ  գազ                  2)     շառաչող  գազ                       3) թունավոր  գազ                  4)  ջրագազ                                                                                                                   4.ա) Նշված  մետաղներից  ո՞րը  կփոխազդի  թթվի  հետ. առաջացնելով  ջրածին.
                1) Cu                    2) Ag           3) Al                     4) Hg
բ) Գրեք  այդ  մետաղի  և   աղաթթվի  հետ  քիմիական  ռեակցիայի  հավասարումը:
գ)նշեքռեակցիայիտեսակը…..
5.    Փականոթումպայթացրելեն10գջրածինև16գթթվածին:
ա) Ո՞րգազնէմնացելպայթունիցհետո.
  1. չի  մնացել                       
  2. թթվածին                       

  3. երկուսն  էլ  

  4. ջրածին   

բ) Գրել  ռեակցիայի  հավասարումը…..

գ) Քանի՞  գրամ  ջուր  կստացվի …..                           

7.Ոˆր  միացության մեջ  է  թթվածնի պարունակությունը ամենամեծը,  պատասխանը  հիմնավորել  հաշվարկով.   1) H2O             2) CO2                3)  CuO               4) CaCO3   

8. Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք  ռեակցիայի  տեսակը.
ա) Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Ca CaO Ca(OH)2  CaCl2
բ) Ոչ մետաղ թթվային օքսիդ թթու աղ`PP2O5H3PO4 Na3PO4

Թողնել մեկնաբանություն